Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1995-05-18-ից մինչև 1996-08-29։Բացել գործող տեքստը

Հոդված 21. Բանկերում գտնվող դրամական միջոցների ու մյուս արժեքների վրա կալանք դնելը, դրանք տույժի ենթարկելը և բռնագանձելը

գործել է մինչև 1996-08-29Բացել ARLIS-ում

Հոդված 21. Բանկերում գտնվող դրամական միջոցների ու մյուս արժեքների վրա կալանք դնելը, դրանք տույժի ենթարկելը և բռնագանձելը

Իրավաբանական անձանց, ինչպես նաև օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության բանկերում գտնվող դրամական միջոցների և մյուս արժեքների վրա կարող է կալանք դրվել միայն դատարանի վճիռներով կամ արբիտրաժի որոշումներով, իսկ տույժ` դատարանների և արբիտրաժների կողմից տրված կատարողական փաստաթղթերով, ինչպես նաև պետական հարկային տեսչությունների պահանջով` գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բանկերում քաղաքացիների դրամական միջոցների և մյուս արժեքների նկատմամբ կարող է կալանք դրվել կամ տույժ կիրառվել միայն դատարանի դատավճռի կամ որոշման հիման վրա:

Բանկերում քաղաքացիների դրամական միջոցների և մյուս արժեքների բռնագանձումը կարող է կատարվել օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։