Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1995-05-18-ից մինչև 1996-08-29։Բացել գործող տեքստը

Հոդված 28. Հաշվառումն ու հաշվետվությունը բանկերում

գործել է մինչև 1996-08-29Բացել ARLIS-ում

Հոդված 28. Հաշվառումն ու հաշվետվությունը բանկերում

Բանկերի գործառնությունների հաշվետու ժամանակաշրջանը հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն է:

Հաշվառումը բանկերում իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով:

Բանկերը հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո երեք ամսվա ընթացքում կազմում և հրապարակում են կիսամյակային և տարեկան հաշվետվությունները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հաստատված ձևով:

Կիսամյակային և տարեկան հաշվետվությունները ներառում են բանկի շահույթների ու վնասների ամփոփ հաշվեկշիռը և հաշիվները:

Բանկի տարեկան հաշվետվությունը հաստատվում է աուդիտային կազմակերպության կողմից:

Բանկի տարեկան հաշվետվությունը տրամադրվում է բոլոր բաժնետերերին և շահագրգիռ անձանց:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։