Հոդված 7. Բանկի հիմնադիրները, բաժնետերերը (մասնակիցները)
Հոդված 7. Բանկի հիմնադիրները, բաժնետերերը (մասնակիցները)
Բանկի կանոնադրական կապիտալի ձևավորմանը, բացառապես սեփական միջոցների հաշվին, կարող են մասնակցել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները:
Բանկի հիմնադիր, բաժնետեր (մասնակից) չեն կարող հանդիսանալ պատգամավորների խորհուրդները և դրանց գործադիր մարմինները, հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունները, բարեգործական և հասարակական ֆոնդերը:
Ցանկացած հիմնադրի, բաժնետիրոջ (մասնակցի) մասնաբաժնի չափը չպետք է գերազանցի բանկի կանոնադրական կապիտալի 35 տոկոսը: Բանկի Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ հիմնադրի, բաժնետիրոջ (մասնակցի) մասնաբաժնի չափը կարող է գերազանցել բանկի կանոնադրական կապիտալի 35 տոկոսը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության որոշմամբ:
(7-րդ հոդվածը լրաց. 17.05.95 ՀՕ-136)