Հոդված 16. Հիմնադիր փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին հայտնելու բանկերի պարտավորությունը
Հոդված 16. Հիմնադիր փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին հայտնելու բանկերի պարտավորությունը
Բանկերը պարտավոր են մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին ծանուցել հիմնադիր փաստաթղթերի (ներառյալ` կանոնադրական կապիտալի չափի) մեջ կատարված փոփոխությունների մասին` կցելով փոփոխված փաստաթղթերի նոտարական կարգով վավերացված պատճենները: Փոփոխված փաստաթղթերի մեջ սույն օրենքի 12 հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում արտոնագիրը կարող է անվավեր ճանաչվել սույն օրենքի 15 հոդվածի երկրորդ մասով նախատեսված հետևանքներով: