Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1995-05-18-ից մինչև 1996-08-29։Բացել գործող տեքստը

Հոդված 9. Բանկային գործունեություն իրականացնելու արտոնագիր ստանալու համար փաստաթղթերի ներկայացման կարգը

գործել է մինչև 1996-08-29Բացել ARLIS-ում

Հոդված 9. Բանկային գործունեություն իրականացնելու արտոնագիր ստանալու համար փաստաթղթերի ներկայացման կարգը

Բանկերն իրենց գործունեությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկային գործունեություն իրականացնելու համար տրված արտոնագրի հիման վրա:

Բանկային գործունեություն իրականացնելու արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` պատվիրված նամակով:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն ընդունում է հիմնադիրների միջնորդագիրն այն դեպքում, եթե միջնորդագիրը ներկայացնելու պահին բանկի կենտրոնական կապիտալը համալրված է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված նվազագույն չափով, բայց ոչ պակաս` բանկի հիմնադիրների կողմից հայտարարված կանոնադրական կապիտալի 75 տոկոսից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։