Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-12-30-ից մինչև 2008-05-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Քրեակատարողական ծառայությունը

գործել է մինչև 2008-05-15Բացել ARLIS-ում

Հոդված 2. Քրեակատարողական ծառայությունը

1. Քրեակատարողական ծառայությունն ապահովում է սույն օրենքով նախատեսված խնդիրների իրականացումը:

2. Քրեակատարողական ծառայությունը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում:

Մարզպետները քրեակատարողական ծառայության գործունեության համակարգման լիազորություններ չունեն:

3. Քրեակատարողական ծառայությունում ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:

Քրեակատարողական ծառայությունում ծառայող քաղաքացին պետական ծառայող է:

4. Քրեակատարողական ծառայությունում ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:

5. Քրեակատարողական ծառայությունն իրականացվում է`

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում (այսուհետ` քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին).

2) քրեակատարողական տեսչությունում.

3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում (այսուհետ` քրեակատարողական հիմնարկ):

6. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են ստեղծվել դատապարտյալների սոցիալ-հոգեբանական վերականգնման, գիտահետազոտական, բուժական, կրթական և այլ պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

(2-րդ հոդվածը լրաց. 15.11.06 ՀՕ-178-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։