Հոդված 15
Հոդված 15
Պայմանավորվող կողմերը կնպաստեն համագործակցության զարգացմանը հիմնարար և կիրառական գիտությունների, ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների բնագավառներում:
Պայմանավորվող կողմերը կխրախուսեն երկու երկրների գիտությունների ակադեմիաների, գիտահետազոտական ինստիտուտների, գիտաարտադրական միավորումների, գիտնականների և հետազոտողների միջև անմիջական կապերի զարգացումը և միմյանց կաջակցեն տարբեր բնագավառներում մասնագետների պատրաստման գործում: