Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

Պայմանավորվող կողմերը երկկողմ և բազմակողմ համագործակցություն կիրականացնեն շրջակա միջավայրի պաշտպանության և նրա վիճակի բարելավման բնագավառում` մասնավորապես.

վերսահմանային աղտոտումների և թափոնների ու վտանգավոր նյութերի վերսահմանային փոխադրումների կանխման, նվազեցման, վերացման և վերահսկողության նպատակով,

խոշոր վթարների, այդ թվում` միջուկային և տարերային աղետների մասին անհապաղ տեղեկացման, հետևանքների նվազեցման և վերացման ու այդ դեպքերում տեխնիկական անձնակազմերով օգնություն ցուցաբերելու համար,

բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման և կենսաբազմազանության պահպանության և պահպանվող բնական տարածքների գծով փորձի փոխանակման համար,

էկոլոգիապես մաքուր արտադրությունների փոխանակման և կիրառման ընդլայնման համար,

բարձրարդյունավետ բնապահպանական և վերականգնողական միջոցառումների իրականացման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։