Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17

Պայմանավորվող կողմերը կնպաստեն իրենց ժողովուրդների միջև ավանդական կապերի զարգացմանը համապատասխան պայմանագրերի և ծրագրերի հիման վրա` մշակույթի, գիտության, կրթության և զանգվածային լրատվության միջոցների բնագավառներում:

Պայմանավորվող կողմերը իրենց քաղաքացիների համար կապահովեն մյուս Պայմանավորվող կողմի մշակույթի, արվեստի ստեղծագործությունների և գրականության մատչելիությունը և այդ նպատակով կաջակցեն պետական, հասարակական և անհատական նախաձեռնություններին:

Պայմանավորվող կողմերը կխթանեն երկու երկրների մշակութային և կրթական հաստատությունների միջև կապերը պետական և տեղական մակարդակներով, կաջակցեն արվեստի գործիչների, մշակույթի և կրթության բնագավառի մասնագետների փոխայցելություններին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։