Հոդված 5
Հոդված 5
Պայմանավորվող կողմերը ջանքեր կգործադրեն տարածաշրջանային և համաշխարհային մասշտաբներով խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման համար:
Կողմերը կնպաստեն միջազգային արդյունավետ հսկողության ներքո Եվրոպայում սպառազինությունների և զինված ուժերի կրճատման գործընթացին:
Պայմանավորվող կողմերը կզարգացնեն համագործակցությունը պաշտպանության բնագավառում` երկու կողմերի պաշտպանության նախարարությունների միջև համաձայնագրերի հիման վրա: