Հոդված 10
Հոդված 10
Պայմանավորվող կողմերը կնպաստեն փոխշահավետ և իրավահավասար տնտեսական և առևտրական համագործակցության զարգացմանը և կիրականացնեն տեղեկության փոխանակում իրենց երկրներում իրագործվող տնտեսական բարեփոխումների ընթացքի և ուղղությունների մասին:
Պայմանավորվող կողմերը, իրենց ներքին օրենսդրությանը համապատասխան, կապահովեն իրավական, տնտեսական և ֆինանսական պայմաններ իրենց տարածքում մյուս Կողմի ֆիզիկական և իրավաբանական անձանց ձեռնարկատիրական և տնտեսական այլ գործունեության համար, այդ թվում` համատեղ ձեռնարկությունների, բանկերի և այլ կազմակերպությունների ստեղծման համար:
Պայմանավորվող կողմերը կխրախուսեն փոխադարձ ներդրումները և կապահովեն դրանց պաշտպանությունը այդ նպատակներով կնքված համաձայնագրերի հիման վրա: