Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Պայմանագրի նպատակների համար`

1. «կապիտալ ներդրումներ» հասկացությունն ընդգրկում է գույքային արժեքների բոլոր տեսակները, մասնավորապես`

ա) շարժական և անշարժ իրերի սեփականությունը, ինչպես նաև մյուս գույքային իրավունքները, ինչպիսիք են հիպոթեքային իրավունքները և գրավադրման իրավունքները,

բ) ընկերություններում մասնեբաժնային մասնակցության և մասնակցության մյուս ձևերի նկատմամբ իրավունքները,

գ) տնտեսական արժեքների ստեղծման համար օգտագործված դրամական միջոցների վերաբերյալ կամ տնտեսական արժեք ունեցող ծառայությունների վերաբերյալ պահանջների իրավունքը,

դ) մտավոր սեփականության իրավունքներ, ինչպիսիք են, մասնավորապես, հեղինակային իրավունքները, արտոնագրերը, տեխնոլոգիան, «Նոու-հաուն» և «գուդվիլը», գրանցված ֆիրմաների նմուշները, անվանումները, արդյունաբերական նմուշներն ու մոդելները, ապրանքանիշերը, արտադրական գաղտնիքները,

ե) իրավահավասար կոնցեսիաները, ներառյալ բնական պաշարների հետախուզումն ու արդյունահանումը. գույքային արժեքների ներդրման տեսակի փոփոխությունը չի շոշափում դրանց հատկությունը` որպես կապիտալ ներդրումի,

2. «եկամուտներ» տերմինը նշանակում է կապիտալ ներդրման շնորհիվ որոշակի ժամանակամիջոցում ստացվող գումարները, ինչպիսիք են շահույթի մասը, շահաբաժինները, տոկոսները, լիցենզիային կամ այլ վարձատրությունները,

3. «քաղաքացիներ» տերմինը նշանակում է`

ա) Գերմանիայի Դաշնային Հանրապետության նկատմամբ` գերմանացիներ` Գերմանիայի Դաշնային Հանրապետության հիմնական օրենքին համապատասխան,

բ) Հայաստանի Հանրապետության նկատմամբ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և գործող օրենսդրության համապատասխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք,

4. «ընկերություններ» տերմինը նշանակում է`

ա) Գերմանիայի Դաշնային Հանրապետության նկատմամբ` ցանկացած իրավաբանական անձ կամ առևտրային ընկերություն, այլ ընկերություններ կամ միավորումներ` իրավաբանական անձի իրավունքով կամ առանց դրա, Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության տարածքում գտնվելու տեղով` անկախ այն բանից` դրանց գործունեությունն ուղղված է շահույթ ստանալուն, թե ոչ,

բ) Հայաստանի Հանրապետության նկատմամբ` իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություններ, որոնք ստեղծված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։