Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Եթե Պայմանավորվող կողմերից մեկը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կապիտալ ներդրման երաշխիքի հիման վրա գումարներ է վճարում իր քաղաքացիներին կամ ընկերություններին, ապա այդ մյուս Պայմանավորվող կողմը, առանց առաջին Պայմանավորվող կողմի` սույն Պայմանագրի 10-րդ հոդվածից բխող իրավունքները խախտելու (օրենքի կամ գործարքի հիման վրա), ճանաչելու է այդ քաղաքացիների կամ ընկերությունների բոլոր իրավունքների ու պահանջների հանձնումը առաջին Պայմանավորվող կողմին: Բացի դրանից, մյուս Պայմանավորվող կողմը ճանաչում է առաջին Պայմանավորվող կողմի` այդ բոլոր իրավունքների կամ պահանջների (հանձնած իրավունքների) տնօրինումը, որպիսիք առաջին Պայմանավորվող կողմը իրավասու է իրականացնելու նույն ծավալով, ինչ իրավանախորդը: Պահանջի հանձնված իրավունքների հիման վրա իրականացվող վճարների փոխանցման նկատմամբ համապատասխանաբար գործում են սույն Պայմանագրի 4-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ պարբերությունները, ինչպես նաև 5-րդ հոդվածը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։