Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամ ընկերությունների սեփականություն հանդիսացող կամ նրանց ազդեցության տակ գտնվող կապիտալ ներդրումների նկատմամբ ապահովում է ոչ պակաս բարենպաստ գործելակարգ /ռեժիմ/, քան սեփական քաղաքացիների և ընկերությունների կապիտալ ներդրումների կամ երրորդ պետությունների քաղաքացիների և ընկերությունների կապիտալ ներդրումների նկատմամբ:

2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամ ընկերությունների նկատմամբ ապահովում է կապիտալ ներդրումների կապակցությամբ նրանց գործունեությանը վերաբերող հարցում ոչ պակաս բարենպաստ գործելակարգ, քան սեփական քաղաքացիների և ընկերությունների կամ էլ երրորդ պետությունների քաղաքացիների ու ընկերությունների նկատմամբ:

3. Այդ գործելակարգը չի վերաբերում այն արտոնություններին, որոնք մի Պայմանավորվող կողմը տրամադրում է երրորդ պետությունների քաղաքացիներին կամ ընկերություններին` մաքսային կամ տնտեսական միությանը, ընդհանուր շուկային կամ ազատ առևտրի գոտուն նրանց անդամակցությանը կամ դրանց հետ զուգակցության հիման վրա:

4. Սույն հոդվածին համապատասխան տրամադրվող գործելակարգը չի վերաբերում այն արտոնություններին, որոնք մի Պայմանավորվող կողմը տրամադրում է երրորդ պետությունների քաղաքացիներին կամ ընկերություններին` կրկնակի հարկումից խուսափելու վերաբերյալ համաձայնագրի կամ հարկային հարցերի վերաբերյալ այլ պայմանավորվածությունների հիման վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։