Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

1. Մի Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամ ընկերությունների կապիտալ ներդրումները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում օգտվում են լիակատար պաշտպանությունից և լիակատար անվտանգությունից:

2. Մի Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամ ընկերությունների ներդրումների բռնագրավման, պետականացման կամ ներգործությամբ բռնագրավմանը կամ պետականացմանը հավասարեցված այլ միջոցառումների մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կարող են ենթարկվել միայն հասարակական շահերից ելնելով և փոխհատուցում վճարելով: Փոխհատուցումը պետք է համապատասխանի բռնագրավման, պետականացման փաստորեն իրականացված կամ իրականացվելիք միջոցառումների կամ համանման հետևանքներով միջոցառումների պաշտոնական ծանուցմանը անմիջականորեն նախորդող պահին բռնագրավված կապիտալ ներդրման արժեքին: Փոխհատուցումը պետք է վճարվի անհապաղ, և մինչև դրանք վճարելու պահը փոխհատուցման գումարի վրա բանկային տոկոսներ են գալիս գործող տոկոսային դրույքին համապատասխան. այն պետք է լինի գործնականորեն օգտագործելի և ազատ փոխադրելի: Ընձեռվում է բռնագրավման, ազգայնացման կամ իր բնույթով համանման միջոցառման օրինականությունը, ինչպես նաև փոխհատուցման չափը դատական կարգով քննության առնելու հնարավորություն:

3. Մի Պայմանավորվող կողմի քաղաքացիներին կամ ընկերություններին, որոնց կապիտալ ներդրումներին մյուս Պայմանավորվող կողմի տարածքում վնաս է հասցվել պատերազմի կամ այլ զինված ընդհարումների, հեղափոխության, արտակարգ դրության կամ խռովության հետևանքով, այս Պայմանավորվող կողմը պետք է վնասների հատուցման, հրաժարագումարների փոխհատուցման կամ այլ վարձահատուցումների նկատմամբ ոչ պակաս բարենպաստ գործելակարգ տրամադրի, քան իր սեփական քաղաքացիներին կամ ընկերություններին: Այդ վճարումները պետք է լինեն ազատ փոխադրելի:

4. Մի Պայմանավորվող կողմի քաղաքացիները կամ ընկերությունները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում օգտվում են սույն հոդվածով կարգավորվող հարցերի նկատմամբ առավել բարենպաստ գործելակարգից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։