Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

1. Սույն Պայմանագրի մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ Պայմանավորվող կողմերի միջև ծագած տարաձայնությունները, ըստ հնարավորության, պետք է լուծվեն երկու Պայմանավորվող կողմերի կառավարությունների կողմից:

2. Եթե այդ եղանակով տարաձայնությունները չեն կարող լուծվել, ապա, Պայմանավորվող կողմերից մեկի պահանջով, այն հանձնվում է միջնորդ դատարանին:

3. Միջնորդ դատարանը ստեղծվում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար. ընդ որում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ նշանակում է միջնորդ դատարանի մեկ անդամ, և միջնորդ դատարանի երկու անդամները միասին պայմանավորվում են երրորդ պետության քաղաքացու թեկնածության վերաբերյալ, որին երկու Պայմանավորվող կողմերի կառավարությունները նշանակում են միջնորդ դատարանի նախագահ: Միջնորդ դատարանի անդամները պետք է նշանակվեն երկու ամսվա ընթացքում, իսկ միջնորդ դատարանի նախագահը` երեք ամսվա ընթացքում` սկսած այն պահից, երբ Պայմանավորվող կողմերից մեկը մյուս Պայմանավորվող կողմին կհայտնի տարակարծությունը միջնորդ դատարանի վճռին հանձնելու իր մտադրության մասին:

4. Եթե սույն հոդվածի 3-րդ պարբերությունում նշված ժամկետները չպահպանվեն, ապա, այլ պայմանավորվածության բացակայության դեպքում, Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է անհրաժեշտ նշանակումներն իրականացնելու նպատակով դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարանի նախագահին:

Եթե նախագահը Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացիություն ունի կամ մեկ ուրիշ պատճառ նրան խանգարում է` իրականացնելու այդ գործունեությունը, ապա նշանակումները կկատարի փոխնախագահը: Եթե փոխնախագահը ևս Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացիություն ունի կամ որևէ այլ պատճառով չի կարող նշանակումներ կատարել, ապա նշանակումները կկատարի Միջազգային դատարանի` ըստ աստիճանի հաջորդ անդամը, որը Պայմանավորվող կողմերից ոչ մեկի քաղաքացիություն չունի:

5. Միջնորդ դատարանն իր վճիռը կայացնում է ձայների մեծամասնությամբ: Նրա վճիռները ունեն պարտադիր ուժ: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կրում է միջնորդ դատարանի իր նշանակած անդամի գործունեության, ինչպես նաև դատական գործընթացում իր ներկայացուցչության հետ կապված ծախսերը, միջնորդ դատարանի նախագահի գործունեության հետ կապված ծախսերը. ինչպես նաև մյուս ծախսերը Պայմանավորվող կողմերը կրում են հավասարապես: Միջնորդ դատարանը կարող է ծախսերի կարգավորման վերաբերյալ այլ որոշում ընդունել: Մնացած բոլոր հարցերում միջնորդ դատարանը իր աշխատակարգը որոշում է ինքնուրույն:

6. Եթե երկու Պայմանավորվող կողմերը կապիտալ ներդրումների վերաբերյալ պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև վեճերի կարգավորման 1965 թվականի մարտի 18-ի Կոնվենցիայի մասնակից պետություններ են հանդիսանում, ապա հաշվի առնելով տվյալ Կոնվենցիայի 27-րդ հոդվածի 1-ին պարբերության դրույթները` սույն հոդվածում հիշատակված միջնորդ դատարանին դիմել հնարավոր չէ, եթե մի Պայմանավորվող կողմի քաղաքացու կամ ընկերության և մյուս Պայմանավորվող կողմի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Կոնվենցիայի 25-րդ հոդվածին համապատասխան: Դրանով չի շոշափվում սույն հոդվածում հիշատակված միջնորդ դատարանին դիմելու հնարավորությունը հիշյալ Կոնվենցիային (հոդված 27) համապատասխան գործող միջնորդ դատարանի վճիռը չհարգելու դեպքում կամ օրենքի կամ գործարքի հիման վրա իրավունքը փոխանցելու դեպքում (սույն Պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։