Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

1. Մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացու կամ ընկերության միջև կապիտալ ներդրումների առնչությամբ տարակարծությունները, ըստ հնարավորին, պետք է Կողմերը կարգավորեն փոխադարձ համաձայնությամբ:

2. Եթե վեճը չի կարող կարգավորվել Կողմերից մեկի` այդ մասին հայտարարելու պահից սկսած վեց ամսվա ընթացքում, ապա մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացու կամ ընկերության պահանջով այն հանձնվում է միջնորդ դատարանի վճռին: Եթե վիճաբանության Կողմերը մեկ այլ համաձայնության չեն գալիս, ապա պետք է սույն Պայմանագրի 10-րդ հոդվածի 3-5-րդ պարբերությունները համապատասխանաբար կիրառել` այն պայմանով, որ միջնորդ դատարանի անդամների նշանակումը վիճաբանության Կողմերն իրականացնեն սույն Պայմանագրի 10-րդ հոդվածի 3-րդ պարբերությանը համապատասխան, և որ Կողմերից յուրաքանչյուրը սույն Պայմանագրի 10-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում նշված ժամկետը չպահպանելու և այլ պայմանավորվածության բացակայության դեպքում կարող է դիմել Փարիզում Միջազգային առևտրաարդյունաբերական պալատի միջնորդ դատարանի նախագահին` խնդրելով կատարել անհրաժեշտ նշանակումները: Միջնորդ դատարանի որոշումն ի կատար է ածվում ազգային օրենսդրությանը համապատասխան:

3. Միջնորդ դատաքննության կամ միջնորդ դատարանի որոշման կատարման ժամանակ վիճաբանությանը մասնակցող Պայմանավորվող կողմը որպես առարկություն չի կարող ներկայացնել այլ փաստ, որ մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացին կամ ընկերությունը կրած վնասի համար մասնակի կամ լրիվ փոխհատուցում է ստացել ապահովագրության հիմունքով:

4. Եթե երկու Պայմանավորվող կողմերը դարձել են նաև կապիտալ ներդրումների վերաբերյալ պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև վեճերի կարգավորման 1965 թվականի մարտի 18-ի Կոնվենցիայի մասնակից պետություններ, ապա վիճաբանության Կողմերի միջև առկա տարաձայնությունները, ըստ սույն հոդվածի, քննության է առնում վերոհիշյալ Կոնվենցիայի շրջանակում գործող միջնորդ դատարանը, բացառությամբ այն դեպքերի, որոնց նկատմամբ վիճաբանության Կողմերը այլ ընթացակարգի մասին են պայմանավորվում: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը սույնով իր համաձայնությունն է տալիս այդպիսի կարգին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։