Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից սկսած` Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև դադարում է գործել Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Խորհրդային Միության միջև 1989 թվականի հունիսի 13-ի կապիտալ ներդրումների փոխադարձ պաշտպանության և խրախուսման մասին Պայմանագիրը:

Կատարված է 1995 թվականի դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքում, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և գերմաներեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի օգոստոսի 4-ից:

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Կապիտալ ներդրումների խրախուսման ու փոխադարձ պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության միջև Պայմանագիրը ստորագրելիս ներքոստորագրող լիազորները պայմանավորվեցին նաև Պայմանագրի բաղկացուցիչ մասը հանդիսացող հետևյալ դրույթների շուրջը.

(1) 1-ին հոդվածի համար

ա) Կապիտալ ներդրումից ստացված շահույթը և այն կրկին ներդնելու դեպքում դրանից ստացված շահույթները օգտվում են կապիտալ ներդրման համար նախատեսված հավասար պաշտպանությունից:

բ) Քաղաքացիությունը որոշելու այլ կարգից անկախ` Պայմանավորվող կողմի քաղաքացի, մասնավորապես, համարվում է ամեն մի անձնավորություն, որն ունի համապատասխան Պայմանավորվող կողմի իրավասու մարմինների կողմից տրված ազգային անձնագիր:

(2) 3-րդ հոդվածի համար

ա) Սույն Պայմանագրի 3-րդ հոդվածի 2-րդ պարբերության իմաստով որպես «գործունեություն» պետք է համարել, մասնավորապես, բայց ոչ բացառապես, կապիտալ ներդրման ղեկավարումն ու տնօրինումը, ինչպես նաև դրա կիրառումը և օգտագործումը: Սույն Պայմանագրի 3-րդ հոդվածի իմաստով որպես «պակաս բարենպաստ» գործելակարգ պետք է, մասնավորապես, դիտել տարբեր մոտեցումները հումքի և օժանդակ նյութերի, էներգիայի ու վառելիքի, ինչպես նաև արտադրության միջոցների ու արտադրական նյութերի բոլոր տեսակների ստացման սահմանափակման դեպքում, տարբեր մոտեցումներ երկրի ներսում և արտասահմանում արտադրանքի վաճառքի խոչընդոտման դեպքում, ինչպես նաև համանման հետևանքներով մյուս միջոցառումները: Ի շահ հասարակական անվտանգության և հասարակական կարգի` ժողովրդի առողջության պահպանման կամ բարոյականության ձեռնարկվող միջոցները սույն Պայմանագրի 3-րդ հոդվածի իմաստով «պակաս բարենպաստ» գործելակարգ չեն համարվում:

բ) Սույն Պայմանագրի 3-րդ հոդվածի դրույթները Պայմանավորվող կողմին չեն պարտավորեցնում հարկային արտոնությունները, հարկերից ազատումը ու զեղչերը, որ տրամադրվում են, հարկային օրենսդրությանը համապատասխան, միայն իր տարածքում բնակվող կամ գտնվող ֆիզիկական անձանց կամ ընկերություններին, տարածելու մյուս Պայմանավորվող կողմի տարածքում բնակվող կամ գտնվող ֆիզիկական անձանց կամ ընկերությունների վրա:

գ) Պայմանավորվող կողմերը ազգային օրենսդրության շրջանակներում բարյացակամորեն կքննեն մի Պայմանավորվող կողմի այն անձանց մուտք գործելու և գտնվելու հայտերը, որոնք կապիտալի ներդրման կապակցությամբ մտադիր են գալ մյուս Պայմանավորվող տարածք. տվյալ դրույթը տարածվում է նաև մի Պայմանավորվող կողմի աշխատավորների վրա, որոնք կապիտալ ներդրման կապակցությամբ մտադիր են գալ մյուս Պայմանավորվող կողմի տարածք: Տվյալ դրույթը տարածվում է նաև մի Պայմանավորվող կողմի աշխատավորների վրա, որոնք կապիտալ ներդրման կապակցությամբ մտադիր են գալ մյուս Պայմանավորվող կողմի տարածք և այնտեղ գտնվել աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով: Բարյացակամորեն կքննվեն նաև աշխատանքի թույլտվություն ստանալու հայտերը:

(4) 4-րդ հոդվածի համար

Փոխհատուցում պահանջելու իրավունք գոյություն ունի նաև այն դեպքերում, եթե պետությունն իր միջոցառումներով միջամտում է կապիտալ ներդրման առարկա հանդիսացող ձեռնարկմանը և դրանով իսկ էական տնտեսական վնաս հասցնում նրան:

(5) 7-րդ հոդվածի համար

Փոխանցումը սույն Պայմանագրի 7-րդ հոդվածի առաջին պարբերության իմաստով «անհապաղ» կատարված է համարվում այն դեպքում, եթե կատարվում է այն ժամկետի սահմաններում, որը սովորաբար պահանջվում է փոխանցումն իրականացնելու ձևակերպումները պահպանելու համար: Ժամկետն սկսվում է համապատասխան հայտը ներկայացնելու պահից և ոչ մի պարագայում չի կարող գերազանցել երկու ամիս ժամկետը:

6) Կապիտալ ներդրման կապակցությամբ բեռների և մարդկանց փոխադրման ժամանակ Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չի արգելի և չի խանգարի մյուս Պայմանավորվող կողմի տրանսպորտային ձեռնարկություններին` կատարելու տրանսպորտային գործողություններ և, անհրաժեշտության դեպքում, այդ փոխադրումները կատարելու թույլտվություն կտա:

Հիշյալ փոխադրումներին են վերաբերում`

ա) սույն Պայմանագրի իմաստով անմիջականորեն կապիտալ ներդրումների համար նախատեսված բեռների կամ Պայմանավորվող կողմերից մեկի կամ երրորդ պետության տարածքում որևէ ձեռնարկության կողմից կամ որևէ ձեռնարկության պատվերով ձեռք բերվող բեռների փոխադրումները, որոնցում, սույն Պայմանագրի իմաստով, գույքային արժեքներ են ներդրված,

բ) այն անձանց փոխադրումները, որոնք կապիտալի ներդրման կապակցությամբ գործուղման մեջ են գտնվում:

Կնքված է 1995 թվականի դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքում, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և գերմաներեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։