Հոդված 2
Հոդված 2
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը հնարավորությունների սահմաններում խրախուսողների կամ մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամ ընկերությունների կապիտալ ներդրումները և այդ կապիտալ ներդրումները թույլատրելու է իր օրենսդրությանը համապատասխան:
Այն յուրաքանչյուր դեպքում կապիտալ ներդրումների հետ վարվելու է ամենայն արդարությամբ:
2. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը, իր տարածքում կամայական կամ խտրական միջոցներ ձեռնարկելով, ոչ մի կերպ չի սահմանափակելու մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամ ընկերությունների կապիտալ ներդրումների կառավարումն ու տնօրինումը, ինչպես նաև դրանց կիրառումն ու օգտագործումը: