Հոդված 5
Հոդված 5
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիներին կամ ընկերություններին երաշխավորում է կապիտալ ներդրումների հետ կապված վճարումների ազատ փոխադրում, մասնավորապես`
ա) կապիտալի և կապիտալ ներդրումների ծավալը պահպանելու կամ ավելացնելու համար լրացուցիչ գումարների,
բ) եկամուտների,
գ) փոխառությունների մարման համար վճարվող գումարների,
դ) կապիտալ ներդրումների լրիվ կամ մասնակի վերացման կամ օտարման դեպքում առաջացող հասույթի,
ե) սույն Պայմանագրի 4-րդ հոդվածում նախատեսված փոխհատուցումների: