Հոդված 23. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 112.9-112.11-րդ հոդվածներով.
Հոդված 23. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 112.9-112.11-րդ հոդվածներով.
«Հոդված 112.9. Կենդանիների ցուցահանդեսների և (կամ) մրցույթների կամ կենդանիների մասնակցությամբ գործունեության կամ կենդանիների շուկայի կազմակերպման պահանջները խախտելը
1. Կենդանիների ցուցահանդեսների և (կամ) մրցույթների կամ կենդանիների մասնակցությամբ գործունեության կամ կենդանիների շուկայի կազմակերպման պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից հարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով: