Հոդված 35. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 244.19-րդ հոդվածով.
Հոդված 35. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 244.19-րդ հոդվածով.
«Հոդված 244.19. Վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողության իրականացումը խոչընդոտելու, թույլ չտալու կամ հանձնարարականը (կարգադրագիրը, որոշումը, ցուցումը) կամ խախտումները վերացնելու, գործունեության կամ գործողության կասեցման մասին և այլ վարչական ակտերը չկատարելու իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը
1. Սույն օրենսգրքի 182.7-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր նշանակում են վերահսկողություն իրականացնող կամ հանձնարարականը (կարգադրագիրը, որոշումը, ցուցումը) կամ խախտումները վերացնելու, գործունեության կամ գործողության կասեցման մասին և այլ վարչական ակտ կայացրած համապատասխան տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը կամ տարածքային կենտրոնների պետերը:»։