Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 6. Օրենսգրքի 47.4-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Օրենսգրքի 47.4-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 47.4. Բուժտեխնիկայի, բուժական մեթոդների գովազդին ներկայացվող պահանջները խախտելը, արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության կամ մարդու օրգանների և հյուսվածքների առևտրային (կոմերցիոն) բնույթ կրող գովազդը».

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.

«Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից արյան կամ դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության կամ մարդու օրգանների և հյուսվածքների առևտրային (կոմերցիոն) բնույթ կրող գովազդը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:

Սույն հոդվածով նախատեսված արարքներից որևէ մեկը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։