Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 47.31. Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքները խախտելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 47.31. Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքները խախտելը

1. Սեռաբջիջների և սաղմի պահպանման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

2. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

3. «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված դոնորության պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:

4. Դոնորական սերմի կամ ձվաբջջի տրամադրման և (կամ) դրանց պահպանման կարգը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

5. Սույն հոդվածով նախատեսված արարքներից որևէ մեկը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։