Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 112.10. Կենդանաբանական այգիների, ակվարիումների, տեռարիումների, վիվարիումների, կենդանակեցարանների, կենդանաբանական խանութների և այլ անասնաբուծական տնտեսությունների սեփականատերերի, ինչպես նաև ցուցահանդեսներ և (կամ) մրցույթներ, կենդանիների մասնակցությամբ գործունեություն կազմակերպողների կողմից կենդանիների պաշտպանությանը և բարօրությանը ներկայացվող պահանջները խախտելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

1. Կենդանաբանական այգիների, ակվարիումների, տեռարիումների, վիվարիումների, կենդանակեցարանների, կենդանաբանական խանութների և այլ անասնաբուծական տնտեսությունների սեփականատերերի, ինչպես նաև ցուցահանդեսներ և (կամ) մրցույթներ, կենդանիների մասնակցությամբ գործունեություն կազմակերպողների կողմից կենդանիների պաշտպանությանը և բարօրությանը ներկայացվող պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։