Հոդված 13. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 109.3-րդ և 109.4-րդ հոդվածներով.
Հոդված 13. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 109.3-րդ և 109.4-րդ հոդվածներով.
«Հոդված 109.3. Պեստիցիդների և ագրոքիմիկատների փաթեթավորմանը և մակնշմանը ներկայացվող պահանջները խախտելը
1. Պեստիցիդների և ագրոքիմիկատների փաթեթավորմանը և մակնշմանը ներկայացվող պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով: