Հոդված 26. Օրենսգրքի 188-րդ հոդվածում՝
Հոդված 26. Օրենսգրքի 188-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Արտադրողների կամ ներմուծողների (դիստրիբյուտորների) կամ իրացնողների, ինչպես նաև սննդի շղթայի (սննդի ոլորտի) բոլոր փուլերում գործառնություններ կատարողների կողմից տեխնիկական կանոնակարգերի և այլ նորմատիվ իրավական ակտերի պարտադիր պահանջները խախտելը, այդ թվում՝ առանց համապատասխանության գնահատման իրականացման համապատասխանության գնահատման ենթակա արտադրանք (այդ թվում՝ ներմուծվող) իրացնելը (աշխատանք կատարելը, ծառայություն մատուցելը, արտադրանք թողարկելը շրջանառության մեջ դնելու նպատակով), բացառությամբ սույն օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների կամ արտադրողների (կատարողների, մատուցողների), ինչպես նաև համապատասխանության գնահատում իրականացնող մարմինների և փորձարկման լաբորատորիաների պաշտոնատար անձանց կողմից համապատասխանության գնահատման կանոնները խախտելը՝
առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:».
2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով։».
4) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
5) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «առաջացնում են տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»: