Հոդված 49. Հաճախորդների տեղեկությունների գաղտնիությունը
Հոդված 49. Հաճախորդների տեղեկությունների գաղտնիությունը
1. Յուրաքանչյուր օպերատոր և ծառայություններ մատուցող պարտավոր է իր հաճախորդների կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, վայրի, նպատակի, նպատակակետի, քանակի և տեխնիկական պայմանների վերաբերյալ տեղեկությունները համարել և պահել գաղտնի:
2. Օպերատորը կամ ծառայություններ մատուցողն իրավասու է բացահայտել այդ տեղեկությունները՝
1) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` քրեական հանցագործության կամ ազգային անվտանգության նկատմամբ որևէ սպառնալիքի հետախուզման, հետաքննման կամ քրեական հետապնդման առնչությամբ.
2) հաճախորդի գրավոր համաձայնության հիման վրա.
3) եթե բացահայտումն անհրաժեշտ է ի պաշտպանություն օպերատորի կամ ծառայություններ մատուցողի (ընթանում են վարույթներ ընդդեմ այդ օպերատորի կամ ծառայություններ մատուցողի): Հաճախորդը կարող է պահանջել, որպեսզի բացահայտումը կատարվի գաղտնիության կարգով` դռնփակ վարույթների միջոցով:
3. Օպերատորը կամ ծառայություններ մատուցողը պատասխանատվություն չի կրում սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն տեղեկությունների բացահայտման հետևանքով պատճառված որևէ վնասի համար: