Հոդված 11. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
Հոդված 11. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 28
. Քվեաթերթիկը լրացնելու կարգը
1. Քվեարկության մասնակիցը, եթե համաձայն է ընդունել հանրաքվեի դրված հարցը, քվեաթերթիկում նշում է կատարում «ԱՅՈ» բառի դիմացի դատարկ քառանկյունում, իսկ եթե համաձայն չէ` «ՈՉ» բառի դիմացի դատարկ քառանկյունում:
2. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացին իրավունք ունի քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ կամ դիտորդ: Մնացած դեպքերում քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է:
3. Քվեաթերթիկում քվեարկության մասին նշում կատարելուց հետո քվեարկության մասնակիցը քվեաթերթիկը քառապատիկ ծալում է և մոտենում հանձնաժողովի` քվեաթերթիկները կնքող անդամին:
Հանձնաժողովի` քվեաթերթիկները կնքող անդամը, համոզվելով քվեարկության մասնակցի` տվյալ տեղամասում հաշվառված լինելու մեջ, քվեաթերթիկի վրա կնիք է դնում, որից հետո քվեատուփի համար պատասխանատու անդամը բացում է քվեատուփի ճեղքը և քվեարկության մասնակցին հնարավորություն ընձեռում քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելու: Քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելուց հետո քվեարկության մասնակիցը դուրս է գալիս տեղամասային կենտրոնից:
4. Արգելվում է տեղամասային կենտրոնից քվեաթերթիկի դուրսբերումը:»: