Անցնել բովանդակությանը

Հոդված 32.1. Անճշտությունները որոշելու կարգը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 32.1. Անճշտությունները որոշելու կարգը

1. Տեղամասում անճշտությունների չափը հաշվարկելու համար`

ա) համադրվում է տեղամասային հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը (Ա) մարված քվեաթերթիկների թվի (Գ), քվեատուփի` վավեր (դ.1 ) և անվավեր (դ.2 ) քվեաթերթիկների թվի գումարի (Դ) հետ: Տարբերությունը` թվի բացարձակ արժեքով, նշվում է որպես առաջին անճշտության չափ.

բ) համադրվում է քվեարկության մասնակիցների ցուցակում ստորագրությունների թիվը (Բ) քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարի (Դ) հետ: Եթե քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարը (Դ) մեծ է քվեարկության մասնակիցների ցուցակում ստորագրությունների թվից (Բ), ապա տարբերությունը նշվում է որպես երկրորդ անճշտության չափ: Եթե քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարը (Դ) փոքր է քվեարկության մասնակիցների ցուցակում ստորագրությունների թվից կամ հավասար է դրան (Բ), ապա երկրորդ անճշտության չափը նշվում է 0.

գ) համադրվում է օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը (Ե) քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարի (Դ) հետ: Տարբերությունը` թվի բացարձակ արժեքով, նշվում է որպես երրորդ անճշտության չափ.

դ) գումարվում են սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված անճշտությունների թվերը: Այդ թվերի գումարը համարվում է տվյալ տեղամասում անճշտությունների չափ:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա»-«դ» ենթակետերում նախատեսված յուրաքանչյուր գործողության արդյունք նշվում է համապատասխան տեղամասի քվեարկության արդյունքների արձանագրությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։