Հոդված 9
Հոդված 9.
Օրենքի 25-րդ հոդվածում`
ա) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ կետ`
«3.1. Քվեաթերթիկը պետք է լինի դակված (պերֆորացված), պարունակի քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը, տպագրատան անվանումը և ծանուցում` քվեաթերթիկի լրացման կարգի մասին: Քվեաթերթիկները պետք է պատրաստված լինեն անթափանց թղթից:
Քվեաթերթիկի հատման գծից վերև` ելունդի վրա, նշվում է քվեաթերթիկի հերթական համարը, իսկ հատման գծից ներքև` «ԱՅՈ» և «ՈՉ» բառերը` յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:
Քվեաթերթիկները տեղամասային հանձնաժողովներին հատկացվում են տեղամասում քվեարկության մասնակիցների թվի մինչև 3 տոկոս ավելի քանակով` քվեարկության նախորդ օրը:».
բ) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Քվեարկության ավարտից հետո տեղամասային հանձնաժողովի կնիքը վերադարձվում է համապատասխան ընտրատարածքային հանձնաժողով: Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը, քվեարկության ավարտից հետո` ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում, կենտրոնական հանձնաժողովի սահմանած կարգով տեղամասային հանձնաժողովների կնիքները վերադարձնում է կենտրոնական հանձնաժողով:»: