Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ՓՈԽԱԴՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 13. Վտանգավոր բեռներ փոխադրողի իրավունքներն ու պարտականությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Վտանգավոր բեռներ փոխադրողի իրավունքներն ու պարտականությունները

1. Փոխադրողն իրավունք ունի`

1) հրաժարվելու վտանգավոր բեռների փոխադրումից, եթե հայտնաբերում է տվյալ վտանգավոր բեռի փաստաթղթերով սահմանված պահանջների խախտումներ կամ անհամապատասխանություն.

2) ստանալու հատուցում բեռնառաքողի կամ բեռը ստացողի մեղքով պատճառված վնասի դիմաց:

2. Փոխադրողը պարտավոր է`

1) փոխադրելու համար ընդունել վտանգավոր բեռները.

2) տրամադրել տվյալ վտանգավոր բեռների փոխադրման համար նախատեսված և (կամ) համապատասխան կահավորված սարքին ավտոտրանսպորտային միջոցներ.

3) վտանգավոր բեռները նշանակման վայր հասցնել պայմանագրով նախատեսված ժամկետներում, իսկ այդպիսի ժամկետների բացակայության դեպքում` ողջամիտ ժամկետում.

4) ապահովել վտանգավոր բեռների փոխադրման անվտանգությունը` փոխադրման ընթացքում վթարային իրավիճակների առաջացումը կանխելու, իսկ վթարների դեպքում դրանց հետևանքները վերացնելու նպատակով.

5) անհրաժեշտության դեպքում փոխադրման ժամանակ ապահովել հատուկ վտանգավոր բեռների ֆիզիկական պաշտպանությունը, պահպանումը և ուղեկցումը.

6) վտանգավոր բեռներ փոխադրող ավտոտրանսպորտային միջոցը, փոխադրման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները համապատասխանեցնել անվտանգության, սանիտարական օրենսդրության և շրջակա միջավայրի պահպանության պահանջներին.

7) իր գործունեության ընթացքում ապահովել աշխատանքային օրենսդրության պահանջների կատարումը.

8) մշակել և սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված համապատասխան մարմին ներկայացնել վտանգավոր բեռների փոխադրման երթուղին: Փոխադրման ամբողջ ընթացքում չշեղվել փոխադրման երթուղուց, պահպանել անվտանգ երթևեկության պահանջներից բխող կանոնները, անընդհատ հսկողության տակ պահել ավտոտրանսպորտային միջոցի և վտանգավոր բեռների վիճակը.

9) բեռնման և բեռնաթափման աշխատանքների ժամանակ բեռնող և բեռնաթափող անձնակազմին ապահովել անհատական պաշտպանիչ միջոցներով` աշխատանքների ավարտից հետո իրականացնելով դրանց վարակազերծումը կամ ոչնչացումը: Վտանգավոր բեռների փոխադրումից հետո կատարել դատարկ տարայի մաքրում և վարակազերծում:

(13-րդ հոդվածը փոփ. 03.10.23 ՀՕ-297-Ն)

(03.10.23 ՀՕ-297-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։