Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սահմանումները

Սույն համաձայնագրի նպատակներով գործածվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

Կողմերի օրենսդրություն՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և ՉԺՀ-ի միջազգային պայմանագրեր, օրենսդրական և նորմատիվ իրավական ակտեր, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրեր ու ակտեր.

տեղեկատվություն՝ տեղեկություններ ապրանքների և միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վերաբերյալ, որոնք փոխանցվում են էլեկտրոնային եղանակով՝ սույն համաձայնագրին համապատասխան.

նշանակման երկիր՝ ապրանքների ներսբերման մաքսային փաստաթղթերի ձևակերպման երկիր (տարածաշրջան).

ուղարկող երկիր՝ ապրանքների դուրսհանման մաքսային փաստաթղթերի ձևակերպման երկիր (տարածաշրջան).

տարանցման երկիր՝ ապրանքների տարանցիկ փոխադրման մաքսային փաստաթղթերի ձևակերպման երկիր (տարածաշրջան).

Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքը, ինչպես նաև դրանց սահմանից դուրս գտնվող այն արհեստական կղզիները, կառույցները, կայանքները և այլ օբյեկտներ, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններն ունեն բացառիկ իրավազորություն.

ՉԺՀ-ի մաքսային տարածք՝ տարածք, որտեղ կիրառվում է ՉԺՀ-ի մաքսային օրենսդրությունը.

ապրանք՝ Կողմերի մաքսային օրենսդրությանը համապատասխան որոշվող և Եվրասիական տնտեսական միության ու ՉԺՀ-ի մաքսային սահմանով տեղափոխվող ցանկացած ապրանք.

միջազգային փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ՝ Եվրասիական տնտեսական միության և ՉԺՀ-ի մաքսային սահմանով ապրանքների տեղափոխում իրականացնող տարբեր տեսակի նավեր, վերգետնյա տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ երկաթուղային տրանսպորտային միջոցներ ու օդանավեր։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։