Գլուխ 4 · ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հոդված 13. Որսորդական տնտեսության վարումը
Հոդված 13. Որսորդական տնտեսության վարումը
Որսի օգտատերն իրականացնում է որսորդական տնտեսության վարումը, որը ներառում է հետևյալ գործառույթները.
1) որսի կենդանիների պահպանությունը, պաշտպանությունը, վերարտադրությունն ու կայուն օգտագործումը.
2) որսահանդակների որակի պահպանումն ու բարելավումը.
3) որսահանդակների գնահատումը և կենդանիների հաշվառումը.
4) կենդանիների քանակի կարգավորումը օրենքով սահմանված կարգով` ըստ որսահանդակի տարողության` ապահովելով կենդանիների կողմից բնության վրա բացասական ազդեցության նվազեցումը.
5) կենդանիների բնականոն զարգացումը և վերարտադրությունն ապահովող անհրաժեշտ տարածքների և պայմանների առանձնացումը.
6) կենսատեխնիկական միջոցառումների իրականացումը.
7) որսորդների կենցաղային պայմանների և որսի իրականացման անհրաժեշտ պայմանների ապահովումը: