Գլուխ 5 · ՈՐՍԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՈՐՍՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 16. Որսի իրավունքը
Հոդված 16. Որսի իրավունքը
Հայաստանի Հանրապետության տարածքում որսի իրավունք ունեն`
1) 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր սույն օրենքով սահմանված կարգով հանձնել են որսորդական մինիմում և օրենքով սահմանված կարգով ստացել են սույն օրենքի 19-րդ հոդվածում նշված` որս կատարելու անհրաժեշտ փաստաթղթեր.
2) օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք են բերել որսորդական զենք կրելու և որս իրականացնելու իրավունք: