Հոդված 9. Պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունները
Հոդված 9. Պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունները
Հայաստանի Հանրապետությունում որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության և կայուն օգտագործման, որսի և որսորդական տնտեսության վարման բնագավառներում պետական կառավարման տարածքային մարմինների իրավասություններն են`
1) մասնակցությունը պետական ծրագրերի մշակմանը և իրենց իրավասության սահմաններում դրանց իրականացմանը.
2) մասնակցությունը որսորդական տնտեսություն վարելու իրավունքի տրամադրման, մրցույթի անցկացման հանձնաժողովի աշխատանքներին.
3) որսի կենդանիների և որսահանդակների պահպանության, պաշտպանության, բարելավման և կայուն օգտագործման, որսի և որսորդական տնտեսության վարման բնագավառներում համապատասխան պետական մարմինների տարածքային ծառայությունների գործունեության աջակցումը` օրենքով իրենց տրված լիազորությունների սահմաններում.
4) որսագողության դեմ կազմակերպվող միջոցառումներին աջակցելը.
5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ: