Հոդված 31. Լուծարված պետական ձեռնարկությունների գույքի վաճառքը մրցույթով կամ աճուրդով
Հոդված 31. Լուծարված պետական ձեռնարկությունների գույքի վաճառքը մրցույթով կամ աճուրդով
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ լուծարված պետական ձեռնարկությունների (բացի «փոքր» օբյեկտներից) գույքը մրցույթով կամ աճուրդով վաճառվում է այն դեպքում, եթե ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարված է առանց իրավահաջորդի: Լուծարված պետական ձեռնարկության գույքը կարող է մրցույթով կամ աճուրդով վաճառվել`
ա) ամբողջությամբ, որպես գույքային համալիր.
բ) մասերով, որպես նախապես բաժանված գույքային ենթահամալիրներ:
Լուծարված պետական ձեռնարկությունների գույքի մրցույթով վաճառքի հրապարակային հայտարարության մեջ պետք է նշված լինեն գործունեության այն ձևերը, որոնցով թույլատրվում է զբաղվել դրանց տարածքում:
Լուծարված ձեռնարկության գույքի ձեռքբերումը մրցույթով կամ աճուրդով գնորդի համար չի առաջացնում որևէ պարտավորություն` կապված լուծարված ձեռնարկության երրորդ անձանց հանդեպ ունեցած գույքային պարտավորությունների, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունների հետ:
Այն դեպքում, եթե մրցույթը դադարեցվել է առանց հաղթողին հայտարարելու, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարվում է աճուրդ տարածքների և գույքի համար:
Այն դեպքում, եթե աճուրդը համարվում է չկայացած, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իջեցվում է մեկնարկային գինը և հայտարարվում նոր աճուրդ տարածքների և գույքի համար:
(31-րդ հոդվածը փոփ. 06.06.95 ՀՕ-140)