Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-03-15-ից մինչև 2024-02-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ստորաբաժանումներԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 11. ԶԵՆՔ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ և ԿՐԵԼԸ

գործել է մինչև 2024-02-15Բացել ARLIS-ում

Հոդված 11. ԶԵՆՔ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ և ԿՐԵԼԸ

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական ծառայողներն իրավունք ունեն անձամբ կամ ստորաբաժանման կազմում զենք գործադրելու`

1) քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական ծառայողների, Լիազոր մարմնի այլ անձնակազմի վրա կատարվող հարձակումները հետ մղելիս, եթե իրական վտանգ է սպառնում նրանց կյանքին և առողջությանը.

2) իրենց զենքին տիրելու փորձերը կանխելիս.

3) մարդկանց կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող կատաղած կամ վայրի կենդանիներին վնասազերծելիս.

4) ռազմական դրության կամ արտակարգ իրավիճակների իրավական ռեժիմի պայմաններում համապատասխան լիազոր մարմինների սահմանած պահանջները վարորդի կողմից չկատարելու դեպքում տրանսպորտային միջոցը սահմանված կարգով կանգնեցնելիս.

5) առանց զգուշացման` սույն օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված խնդիրներն իրականացնելիս:

Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում զենք կիրառվում է, եթե «Կանգնի'ր» արձագանքից և օդ կրակելուց հետո կարգազանցները չեն ենթարկվում:

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների փրկարարական ծառայողները պարտականությունները կատարելիս զենք գործադրելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներին արգելվում է զենք կիրառել հղիության ակնհայտ նշաններով կանանց, հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից քաղաքացիների կյանքի համար վտանգավոր զինված կամ խմբակային հարձակման և զինված դիմադրության դեպքերի):

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման և քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին մասնակցելու նպատակով զենքով և հատուկ տեխնիկայով հանդերձավորված քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների` Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների կողմից զենք կրելը և գործադրելը կարգավորվում են միջազգային պայմանագրերով:

(11-րդ հոդվածը փոփ. 26.05.05 ՀՕ-124-Ն, 07.04.16 ՀՕ-39-Ն, 23.03.18 ՀՕ-235-Ն, 16.12.22 ՀՕ-482-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։