Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-06-14-ից մինչև 2024-05-13։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-05-13-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՎԱԳՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 10. Արարողակարգային ավագությունը

գործել է մինչև 2024-05-13ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 10. Արարողակարգային ավագությունը

1. Հայաստանի Հանրապետությունում սահմանվում է հետևյալ արարողակարգային ավագությունը.

1) Հանրապետության նախագահ.

2) վարչապետ.

3) Ազգային ժողովի նախագահ.

4) Սահմանադրական դատարանի նախագահ.

5) Բարձրագույն դատական խորհրդի նախագահ.

6) (կետն ուժը կորցրել է 08.05.19 ՀՕ-34-Ն)

7) փոխվարչապետներ՝ տվյալ պաշտոնում պաշտոնավարման տևողության, իսկ նույն տևողության դեպքում՝ տարիքով ավագության հերթականությամբ.

8) Անվտանգության խորհրդի քարտուղար.

9) Երևանի քաղաքապետ.

10) Անվտանգության խորհրդի անդամներ.

11) Ազգային ժողովի փոխնախագահներ՝ տվյալ պաշտոնում պաշտոնավարման տևողության, իսկ նույն տևողության դեպքում՝ տարիքով ավագության հերթականությամբ.

12) նախարարներ՝ օրենքով սահմանված հերթականությամբ.

13) Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ղեկավարներ՝ օրենքով սահմանված հերթականությամբ.

14) Ազգային ժողովի պատգամավորներ.

15) Սահմանադրությունում ուղղակիորեն նշված մարմինների ղեկավարներ՝ Սահմանադրությամբ ամրագրված հերթականությամբ.

16) Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար.

17) վարչապետի աշխատակազմի ղեկավար.

18) Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար:

2. Միջոցառումներին Ամենայն հայոց կաթողիկոսի մասնակցության դեպքում, որպես կանոն, նա հաջորդում է ավագությամբ առաջին պաշտոնատար անձին:

3. Միջոցառումներին Հանրապետության պաշտոնաթող նախագահի և այլ հատուկ հյուրերի մասնակցության դեպքում նրանց արարողակարգային ավագությունը որոշվում է պետական արարողակարգի ծառայության ղեկավարի կողմից՝ յուրաքանչյուր միջոցառման համար առանձին:

4. Օտարերկրյա պետություններ այցերի ժամանակ այդ պետությունում հավատարմագրված՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական առաքելության ղեկավարը ավագությամբ հաջորդում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի ղեկավարին, եթե սույն հոդվածի 1-ին մասի 1-11-րդ կետերով սահմանված պաշտոնատար այլ անձինք չեն մասնակցում միջոցառմանը։

5. Պետական կառավարման համակարգի լիազոր մարմինների կողմից անցկացվող միջոցառումների ժամանակ հիմնական հյուրից հետո տվյալ մարմնի ղեկավարն ավագությամբ երկրորդն է:

(10-րդ հոդվածը փոփ. 08.05.19 ՀՕ-34-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։