Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-06-14-ից մինչև 2024-05-13։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Հոդված 6. Պաշտոնական ուղերձները և հեռագրերը

գործել է մինչև 2024-05-13Բացել ARLIS-ում

Հոդված 6. Պաշտոնական ուղերձները և հեռագրերը

1. Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի կողմից օտարերկրյա պետությունների, կառավարությունների, խորհրդարանների ղեկավարներին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների ղեկավարներին ուղերձներ և հեռագրեր են ուղարկվում՝

1) ազգային տոների առթիվ.

2) օտարերկրյա պետությունների, կառավարությունների և խորհրդարանների ղեկավարների ընտրության կամ նշանակման կապակցությամբ.

3) քաղաքական կարևոր նշանակության միջազգային պայմանագրերի կնքման հոբելյանական տարեդարձերի կապակցությամբ՝ յուրաքանչյուր հինգերորդ տարում.

4) դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական տարեդարձի առթիվ՝ առաջինը՝ հինգերորդ տարում, այնուհետև՝ յուրաքանչյուր հինգերորդ կամ տասներորդ տարում.

5) այլ առիթներով:

2. Ամանորի շնորհավորական հեռագրերը և ուղերձները կարող են փոխանցվել սեփական հայեցողությամբ և ի պատասխան ստացված շնորհավորանքների:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ուղերձներ և հեռագրեր ուղարկելու առաջարկությունը և դրանց նախագծերը ներկայացնում է արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը:

(6-րդ հոդվածը լրաց. 24.05.23 ՀՕ-190-Ն)

(24.05.23 ՀՕ-190-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։