Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-06-14-ից մինչև 2024-05-13։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2024-05-13Բացել ARLIS-ում

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) պետական արարողակարգ՝ Հայաստանի Հանրապետության միջազգային հարաբերությունների շրջանակներում կիրառվող համընդհանուր կանոնների, ազգային ավանդույթների և պայմանականությունների ամբողջություն.

2) արարողակարգային ավագություն՝ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց ավագությունը, որով որոշվում է ներպետական և միջազգային բնույթի միջոցառումների ժամանակ պետական յուրաքանչյուր մարմնի և դրա ներկայացուցչի ներկայության աստիճանակարգությունը.

3) բարձրաստիճան պատվիրակություններ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետների և արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմնի ղեկավարի հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա պետությունների, կառավարությունների, խորհրդարանների և արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների, փոխվարչապետների, միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների ղեկավարների և նրանց լիազորած պաշտոնատար անձանց գլխավորած պատվիրակություններ.

4) դիվանագիտական անձնակազմ՝ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների ներկայացուցչությունների անձնակազմ, որոնց վրա տարածվում են Վիեննայի դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների մասին կոնվենցիաներով նախատեսված արտոնություններն ու անձեռնմխելիությունը.

5) փոխադարձության սկզբունք՝ միջազգային իրավունքի սկզբունք, որի համաձայն՝ պետությունները արարողակարգային միջոցառումների և արարողակարգային ընթացակարգերի առումով միմյանց նկատմամբ ցուցաբերում են նույնաբովանդակ վերաբերմունք, ապահովում են համանման պայմաններ և հնարավորություններ:

(2-րդ հոդվածը լրաց., փոփ. 24.05.23 ՀՕ-190-Ն)

(24.05.23 ՀՕ-190-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։