Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-06-14-ից մինչև 2024-05-13։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՊԵՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 17. Պետական արարողակարգի ծառայության լիազորությունները

գործել է մինչև 2024-05-13Բացել ARLIS-ում

Հոդված 17. Պետական արարողակարգի ծառայության լիազորությունները

1. Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայությունը՝

1) աջակցում է Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի մասնակցությամբ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող պաշտոնական միջոցառումների արարողակարգային ընթացակարգերի նախապատրաստմանն ու իրականացմանը․

2) աջակցում է Հանրապետության նախագահի աշխատակազմի, Կառավարության, Ազգային ժողովի, պետական կառավարման համակարգի մարմինների կողմից Հայաստանի Հանրապետությունում անցկացվող պաշտոնական միջոցառումների նախապատրաստմանն ու իրականացմանը․

3) աջակցում է Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունների՝ օտարերկրյա պետություններ այցերի արարողակարգային ընթացակարգերի նախապատրաստմանն ու իրականացմանը․

4) աջակցում է Կառավարության անդամների ղեկավարած պատվիրակությունների՝ օտարերկրյա պետություններ այցերի արարողակարգային ընթացակարգերի իրականացմանը․

5) աջակցում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունների՝ օտարերկրյա պետություններ այցերի արարողակարգային ընթացակարգերի իրականացմանը.

6) նախապատրաստում ու իրականացում է Հայաստանի Հանրապետություն բարձրաստիճան պատվիրակությունների այցերի հետ կապված արարողակարգային ընթացակարգերը․

7) աջակցում է օտարերկրյա պետությունների կառավարությունների, խորհրդարանների, պետական այլ մարմինների պաշտոնական պատվիրակությունների, Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված արարողակարգային միջոցառումների նախապատրաստմանն ու իրականացմանը․

8) ըստ անհրաժեշտության՝ աջակցում է Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող պատվիրակությունների և այդ մարմինների ղեկավարների՝ օտարերկրյա պետություններ այցերի հետ կապված արարողակարգային ընթացակարգերի և միջոցառումների նախապատրաստմանը և իրականացմանը․

9) ըստ անհրաժեշտության՝ աջակցում է Սահմանադրությունում ուղղակիորեն նշված մարմինների ղեկավարների հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանող պատվիրակությունների և այդ մարմինների ղեկավարների՝ օտարերկրյա պետություններ այցերի հետ կապված արարողակարգային ընթացակարգերի և միջոցառումների նախապատրաստմանը և իրականացմանը․

10) կազմակերպում է օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ղեկավարների, ռազմական կցորդների և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների հավատարմագրման, պարտականությունների ստանձնման և առաքելության ավարտի հետ կապված դիվանագիտական արարողակարգային ընթացակարգերը․

11) ապահովում է դիվանագիտական անձնակազմի մասնակցությունը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող պաշտոնական միջոցառումներին.

12) նախապատրաստում և իրականացնում է հատուկ դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետություն այցերի հետ կապված արարողակարգային ընթացակարգերը․

13) ապահովում է օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ղեկավարների, ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների ներկայացուցչությունների ղեկավարների և դիվանագիտական անձնակազմի հավատարմագրման, պարտականությունների ստանձնման և առաքելության ավարտի հետ կապված դիվանագիտական արարողակարգային ընթացակարգերը․

14) հետևում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների, ինչպես նաև դիվանագիտական անձնակազմի կողմից դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիաների դրույթների և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահպանմանը․

15) իրականացնում է օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների ներկայացուցչությունների հետ դիվանագիտական արարողակարգային գրագրություն, նրանց բնականոն գործունեության ապահովմանն ուղղված ընթացիկ աշխատանքներ և անհրաժեշտ միջոցառումներ․

16) կազմակերպում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ներկայացուցիչների պաշտոնական, աշխատանքային և արարողակարգային հանդիպումները․

17) մշակում և սահմանված կարգով Կառավարություն է ներկայացնում արարողակարգային միջոցառումների ընթացակարգերը և ծիսակարգերը, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա, Հանրապետության տոնի և Հաղթանակի և խաղաղության տոնի և այլ միջոցառումների կազմակերպման նպատակով, եթե այդ միջոցառումների իրականացման համար հատուկ պետական հանձնաժողով չի ստեղծվում.

18) իրականացնում է աշխատանքներ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների ներկայացուցչություններին սույն օրենքի պահանջներին և Հայաստանի Հանրապետությունում գործող արարողակարգային կանոններին ծանոթացնելու նպատակով:

2. Սույն հոդվածով սահմանված լիազորություններն իրականացնելիս Պետական արարողակարգի ծառայությունն անմիջականորեն համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց իրավասու ստորաբաժանումների կամ պաշտոնատար անձանց հետ:

(17-րդ հոդվածը լրաց. 24.05.23 ՀՕ-190-Ն)

(24.05.23 ՀՕ-190-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։