Հոդված 7. Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումները և բանակցությունները
Հոդված 7. Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումները և բանակցությունները
(վերնագիրը լրաց. 24.05.23 ՀՕ-190-Ն)
1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումները և բանակցությունները կազմակերպվում են Պետական արարողակարգի ծառայության միջոցով:
2. Գործադիր իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ Կառավարության սահմանած կարգով, ինչպես նաև Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմերի ղեկավարները՝ այդ մարմինների ղեկավարների սահմանած կարգով 15-օրյա ժամկետում արտաքին գործերի բնագավառում լիազորված մարմին են ներկայացնում այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ կայացած իրենց հանդիպումների և բանակցությունների մասին ամփոփ տեղեկատվություն:
(7-րդ հոդվածը լրաց. 24.05.23 ՀՕ-190-Ն)
(24.05.23 ՀՕ-190-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)