Հոդված 12. Արական սեռի այն քաղաքացիները, որոնք ցանկություն են հայտնում սովորել Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների ռազմաուսումնական հաստատություններում, կարող են ընդունվել այդ հաստատությունները, եթե նրանց 17 տարին լրանում է ուսման ընդունվելու տարում:

Ռազմական ուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիներն ուսման ընթացքում համարվում են ժամկետային զինծառայողներ, օգտվում նրանց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից ու արտոնություններից և կրում պարտականություններ` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Այդ հաստատություններից հեռացված կամ ազատված անձինք զորակոչվում (ուղարկվում) են ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ընդհանուր հիմունքներով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Տվյալ դեպքում ուսման ժամանակաշրջանը զինվորական ծառայության ժամկետում չի հաշվարկվում:
(12-րդ հոդվածը լրաց. 04.05.95 ՀՕ-133, խմբ. 03.04.96 ՀՕ-44)