Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՍՏԱՆԱԼԸ

Հոդված 27

գործել է մինչև 1998-10-16Բացել ARLIS-ում

Հոդված 27.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին, Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի անդամներին և դատավորներին իրենց լիազորությունների ողջ ժամկետում տրվում է զինվորական ծառայությունից տարկետում ստանալու իրավունք:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի հատուկ անհրաժեշտության դեպքում որոշել այն քաղաքացիների կատեգորիաները, որոնց կարող է ժամկետային զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվել այլ հիմունքներով:

Ժամկետային զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան հանգամանքների բերումով տարկետում ստանալու մասին սույն օրենքով չնախատեսված դեպքերում որոշումն ընդունվում է տվյալ տարածքի զորակոչային հանձնաժողովի կողմից և ենթակա է Հանրապետական զորակոչային հանձնաժողովի հաստատմանը:

(27-րդ հոդվածը լրաց., փոփ. 08.11.93 ՀՕ-85, փոփ. 03.04.96 ՀՕ-44)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։