Հոդված 1. Հայաստանի Հանրապետության տարածքում զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պարտականությունն է:
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության տարածքում զինվորական ծառայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պարտականությունն է:
Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտավոր է պաշտպանել Հայաստանի շահերը, նպաստել նրա հզորության և հեղինակության ամրապնդմանը:
ՀՈԴՎԱԾ 2. Հայաստանի Հանրապետությունում զինվորական ծառայությունը կազմված է ժամկետային և պահեստային զինվորական ծառայություններից:
Ժամկետային զինվորական ծառայությունը բաղկացած է պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայությունից: Պարտադիր զինվորական ծառայություն է համարվում Հայաստանի Հանրապետության զինված ուժեր զորակոչված շարքային ու սպայական կազմի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի կուրսանտների (ներառյալ հետուսումնական սահմանված ժամկետի) զինծառայությունը: Պայմանագրային զինվորական ծառայություն է համարվում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամավոր հիմունքներով զինվորական ծառայություն անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի և կանանց զինծառայությունը:
Ժամկետային և պահեստային զինվորական ծառայությունների կարգը սահմանվում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:
(2-րդ հոդվածը խմբ. 08.11.93 ՀՕ-85, փոփ., լրաց. 03.04.96 ՀՕ-44)