Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 3. Մինչև զինվորական ծառայության զորակոչվելը նախազորակոչային (16-ից մինչև 18 տարին լրանալը) և զորակոչային (18-ից մինչև 27 տարին լրանալը) տարիքի անձանց հետ առանց ուսումից կամ արտադրությունից կտրվելու կազմակերպվում և անցկացվում է նախազորակոչային պատրաստություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Զորակոչիկների նախնական կցագրումը և հաշվառումը իրականացնում են տվյալ տարածքի զինվորական կոմիսարիատները:
(3-րդ հոդվածը փոփ. 08.11.93 ՀՕ-85, փոփ. 03.04.96 ՀՕ-44)
ՀՈԴՎԱԾ 4. Ժամկետային զինվորական ծառայության և պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիները համարվում են զինծառայողներ, իսկ պահեստազորում գտնվողները` զինապարտներ:
(4-րդ հոդվածը խմբ. 08.11.93 ՀՕ-85)