Հոդված 20
Հոդված 20.
Ժամկետային զինվորական ծառայության զորակոչ անցկացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ստեղծվում են զորակոչային հանձնաժողովներ` ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների` տեղական, և ըստ մարզերի` մարզային (տարածքային):
Տեղական զորակոչային հանձնաժողովների կազմը հաստատում է մարզպետը` համապատասխան զինվորական կոմիսարի ներկայացմամբ:
Հանձնաժողովի նախագահ է համարվում զինվորական կոմիսարը:
Տեղական զորակոչային հանձնաժողովները`
կազմակերպում են զորակոչիկների բժշկական քննությունը.
որոշումներ են ընդունում զորակոչի և զորակոչիկներին ըստ զորատեսակների Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինվորական ծառայության ուղարկելու մասին.
նախապատրաստում և մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովներին են ներկայացնում զորակոչիկներին ընտանեկան դրության բերումով և ուսումը շարունակելու համար տարկետում տալու վերաբերյալ փաստաթղթերը.
կենտրոնական բժշկական հանձնաժողովին են ներկայացնում զորակոչիկներին բժշկական քննության արդյունքներով տարկետում տալու և ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ փաստաթղթերը և եզրակացությունը.
քննարկում են ռազմաուսումնական հաստատություններ ընդունվելու մասին դիմումները:
Մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովները կազմվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովները` համակարգում են տեղական զորակոչային հանձնաժողովների գործունեությունը.
որոշումներ են ընդունում զորակոչիկներին ընտանեկան դրության բերումով և ուսումը շարունակելու համար տարկետում տալու մասին:
Տեղական և մարզային (տարածքային) հանձնաժողովների որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
(20-րդ հոդվածը լրաց., փոփ. 08.11.93 ՀՕ-85, փոփ., խմբ. 03.04.96 ՀՕ-44)