Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԸ

Հոդված 21

գործել է մինչև 1998-10-16Բացել ARLIS-ում

Հոդված 21.

Տեղական և մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովների աշխատանքը ղեկավարելու և գործունեությունը վերահսկելու համար զորակոչի ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծվում է հանրապետական զորակոչային հանձնաժողով:

Հանրապետական զորակոչային հանձնաժողովը քննարկում է տեղական կամ մարզային (տարածքային) զորակոչային հանձնաժողովների որոշումների վերաբերյալ բողոքները:

Տեղական կամ մարզային (տարածքային) հանձնաժողովի որոշման վերաբերյալ զորակոչիկի կամ այլ անձանց բողոքը, մինչև դրա վերանայումը, չի կասեցնում որոշման կատարումը:

Բողոքների վերաբերյալ որոշումները հանրապետական զորակոչային հանձնաժողովն ընդունում է մեկամսյա ժամկետում:

Բողոքների վերաբերյալ հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդունած որոշումները դրանց ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում կարող են գանգատարկվել դատական կարգով:

(21-րդ հոդվածը փոփ. 08.11.93 ՀՕ-85, խմբ. 27.10.94 ՀՕ-119, խմբ. 03.04.96 ՀՕ-44)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։