Գլուխ 3 · ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԸ
Հոդված 22
Հոդված 22.
Բոլոր զորակոչիկներն անցնում են բժշկական քննություն, որն իրականացնում են զորակոչային հանձնաժողովները:
Բժշկական քննության արդյունքների համաձայն տեղական զորակոչային հանձնաժողովը, զորակոչիկին տեղյակ պահելով, որոշում է ընդունում ժամկետային զինվորական ծառայությանը նրա պիտանիության մասին:
Հիվանդության պատճառով զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանիության և այդ կապակցությամբ բուժման նպատակով մինչև մեկ տարի ժամանակով տարկետում տալու, ինչպես նաև զինվորական ծառայության համար լիովին ոչ պիտանիության մասին որոշումներն ընդունում է հանրապետական զորակոչային հանձնաժողովը` կառավարության կողմից սահմանված կարգով ստեղծված կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
(22-րդ հոդվածը խմբ. 03.04.96 ՀՕ-44)